02.04.2019|
00:37
Բողոքի ակցիա անցկացնող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների` տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: